Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում աուդիտը կսկսվի մինչեւ սեպտեմբեր, եթե ոչ օգոստոսին, իսկ այժմ դիտարկվում են հոսանքի գնի բարձրացման 7 դրամը վճարելու աղբյուրները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Հարցին՝ որտեղից է կառավարությունը վճարելու 7 դրամ տարբերությունը, Դավիթ Հարությունյանն ասել է.«Դեռեւս վաղ է փակագծերը բացելը, աշխատանքները տարվում են եւ անընդհատ որոնվում են այլ, նաեւ՝ այլընտրանքային աղբյուրներ»:
Կարելի՞ է ասել, որ վճարումն արտաբյուջետային միջոցներից կլինի:
«Ճիշտ է ասել ոչ բյուջետային, դա ավելի լայն հասկացություն է, քան արտաբյուջետայինը: Արտաբյուջետայինը դրանք այն աղբյուրներն են, որոնք ձեւավորվում են վճարովի ծառայությունների արդյունքում պետական կազմակերպությունների կողմից, իսկ ոչ բյուջետային միջոցների մեջ կարող են մտնել նաեւ մասնավոր միջոցները»,- ասել է Դավիթ Հարությունյանը:
Նա չի բացառել, որ կարող է նաեւ մասնավոր նվիրատվությունների հաշվին կարող է լինել վճարումը:
Մանրամասները՝ այստեղ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել էր, որ պետությունը բյուջեից չի կատարելու սակագնի տարբերության վճարումը: