Փոխարժեքներ
21 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.27 |
EUR | ⚊ | € 432.15 |
RUB | ⚊ | ₽ 4.18 |
GBP | ⚊ | £ 514.49 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
«Մենք տագնապալի օրերում ենք ապրում, երբ ամբողջությամբ լծված ենք պայքարելու ճշմարտության համար: Այլ բան չկա այնտեղ, քան՝ խաչված լինել այդ ճշմարտության համար և ընդունել դա՝ որպես մեծագույն պատիվ: Յուրաքանչյուրն այդպես պետք է մտածի: Սուտը խաչված է ինձ համար և ես էլ՝ ստի համար: Ճշմարտությունն է իմ խաչը, և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար: Սա պետք է լինի մեր գիտակցության, մեր քայլերի, շարժումների, մեր պայքարի բովանակությունը: Դրանից դուրս ոչ մի բան չի կարող լինել, որովհետև դրանից դուրս ամեն բան ձախողված է:
Ճշմարտությունը կորսվում է այդ աղմուկի, հեղեղի մեջ,այդ խաբեությունների ու մոլորությունների մեջ, այդ պատրանքային թվացող գեղեցիկ պատկերների մեջ, որոնք այս կամ այն ձևով կարող են գրավիչ լինել և իրենց շոշափելիությամբ , մատուցվան ձևով կարող են դառնալ քաղցր, սպանող թույնը, որ շատ հաճախ հաճույք է պատճառում»,- իր պատգամ-խոսքում նշում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։