Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մի քանի ժամ է` լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում։ Գյուղի մեծ թվով բնակիչներ փակել են երկաթուղին, նստել ռելսերին։ Այս պահին գյուղում են ոստիկանության ծառայողներ ոչ միայն Արմավիրի մարզից, այլ նաև ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություններից։
Մի քանի ամիս է` գյուղի մի խումբ բնակիչներ պահանջում են իրենց գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը, իսկ այսօր առավոտյան Զարթոնքի բնակիչները փակել են գնացքի ճանապարհը՝ ասելով, որ լուսադեմին գյուղում կրակոցներ են հնչել:
«4 հոգի վիրավոր է: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` կրակել է գյուղապետի թոռը: Իսկ գյուղապետի դուստրը, որը նաև մեր դպրոցի տնօրենն է, հայհոյանքներ է հնչեցրել անցնող կանանց հետևից»,- պատմում եմ գյուղացիները: