|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մասին հարցազրույց է տվել է CNN International-ին:
Ինչպես տեղեկացնում է Demokrathaber-ը՝ Էրդողանը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև երկրում մահապատիժը վերականգնելու վերաբերյալ քննարկումներին:
Նրա խոսքով՝ ժողովրդի պահանջը իրենց կողմից երբեք չի անտեսվում:
«Սա հայրենիքի բացահայտ դավաճանություն է: Մենք չեն կարող անտեսել այդ պահանջը: Բայց, իհարկե, այդ հարցում Սահմանադրական մակարդակով ինչ-որ փոփոխություն անելու համար խորհրդարանի որոշում պետք է լինի, պետք է ղեկավարները հանդիպեն և քննարկեն: Եթե համաձայնվեն քննարկել այդ հարցը, ես էլ՝ որպես նախագահ, կհաստատեմ խորհրդարանի ընդունած որևէ որոշում»,-հայտարարել է Էրդողանը:
Նշենք, որ երեկ ԱՄՆ ԱԳ նախարարության ներկայացուցիչը հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայում մահապատիժը վերականգնելու վերաբերյալ՝ նշելով, որ «Որևէ երկիր, որը կրկին վեադառնում է մահապատժին, չի կարող Եվրամիության անդամ լինել»: