կարևոր
3475 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-09 13:25
Տարածաշրջան

Էրդողանը կրկին խոսել է ընտրությունները հետաձգելու մասին

Էրդողանը կրկին խոսել է ընտրությունները հետաձգելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անթալիայում կայացած հանդիպմանը կրկին ընդունել է երկրում նախագահական ընտրությունների ժամկետի հետաձգման հնարավորությունը. հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«2023 թվականի ընտրությունները ժողովրդավարական Թուրքիայի պատմության մեջ ամենակարեւորներից են։ Մենք վաղուց էինք պատրաստվում ընտրություններին, որոնց օրը կարող ենք մի փոքր տեղափոխել: Մինչ մյուսները ժամանակ էին վատնում իրենց ներքին վեճերի վրա, մենք ամենափոքր մանրամասնությամբ աշխատեցինք այն ծառայությունների վրա, որոնք մենք այժմ մատուցելու ենք մեր երկրին և մեր ժողովրդին», - ասել է Էրդողանը:

Երկրում հաջորդ համընդհանուր ընտրությունները՝ և՛ նախագահական, և՛ խորհրդարանական, նախատեսված են Թուրքիայում 2023 թվականի հունիսի 18-ին։ Ավելի վաղ Էրդողանը թույլատրել էր ընտրությունները ավելի վաղ ժամկետով հետաձգելու հնարավորությունը՝ «հաշվի առնելով սեզոնային պայմանները»։