|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Փնարհիսարը ինձ համար բանտ չէր, այլ դպրոց. ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քըրքլարելի Փնարհիսարում ունեցած ելույթի ժամանակ. հայտնում է stargazete.com-ը:
«Փընարհիսարից սկսած` Թուրքիային շատ մեծ ծառայություններ ենք մատուցել: «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադրման առաջին ծրագրերը այնտեղ կայացրինք: Մեծ Թուրքիա տանող առաջին քայլն այնտեղ արեցինք»,- ասել է Էրդողանը և ավելացրել. «Թուրքիայում ազատությանը սահմանափակող խոչընդոտները վերացնում ենք»:
Էրդողանը բանտարկվել էր «մարդկանց միջև կրոնական և ռասայական տարբերություն դնելով` բացահայտորեն ատելություն և թշնամանք սերմանելու» մեղադրանքով: