կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-20 20:08
Հասարակություն

Մտավորականների կոչը` Ժիրայր Սեֆիլյանին

Մտավորականների կոչը` Ժիրայր Սեֆիլյանին

Մի խումբ մտավորականներ դիմել են «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Ժիրայր Սեֆիլյանին՝ կոչ անելով կանխել Երևանում զինված միջադեպի հետագա անցանկալի հետևանքները՝ հորդորելով իր համակիրներին՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին։

«Հարգելի Ժիրայր, Ձեզ ենք դիմում, վստահ լինելով, որ Դուք գնահատում ու կարևորում եք մտավորականի խոսքը, խնդրանքն ու բարի խորհուրդը: Այսօր Ձեր ընկերները, ովքեր մեր հայրենակիցներն են, դիմել են ծայրահեղ քայլի` զինված հարձակման և պատանդներ են վերցրել, սպանվել է ոստիկանության գնդապետ:

Անսալով Ձեր բանականությանն ու հայրենասիրությանը, վստահ ենք, որ Ձեր խոհեմությամբ ու հորդորներով կմիջամտեք ու կկանխեք անպատասխանատու ու անհեռանկար այս իրավիճակն ու դեպքերի հետագա անցանկալի հետևանքները՝ հորդորելով Ձեր ընկերներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին: Հավատացած ենք, որ Ձեր և Ձեր ընկերների հետագա խոհեմ ու զգոն քայլերն ուղղված կլինեն ազգային միասնությանը, խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասվում է հայտարարությունում, որը ստորագրել են ներքոնշյալ մտավորականները.  

Ռուբեն Բաբայան, ռեժիսոր

Հովհաննես Չեքիջյան, դիրիժոր

Էդուարդ Թոփչյան, դիրիժոր

Տիգրան Մանսուրյան, կոմպոզիտոր

Պերճ Զեյթունցյան, գրող

Երվանդ Մանարյան, դերասան, ռեժիսոր

Ռոբերտ Էլիբեկյան, նկարիչ

Ռուբեն Մաթևոսյան, երգիչ

Սասուն Պասկևիչյան, երգահան

Լևոն Մալխասյան, ջազ-երաժիշտ

Ալեքսանդր Գրիգորյան, ռեժիսոր

Արթուր Գրիգորյան, կոմպոզիտոր

Նորայր Մեհրաբյան, բալետմայստեր

Սոնա Հովհաննիսյան, խմբավար

Շուշան Պետրոսյան, երգչուհի

Նարեկ Հախնազարյան, երաժիշտ

Նունե Եսայան, երգչուհի

Ժիրայր Դադասյան, ռեժիսոր

Ռոբերտ Մլքեյան, խմբավար

Վահան Բադալյան, ռեժիսոր

Արև Պետրոսյան, նկարիչ-դիզայներ

Նարեկ Դուրյան, դերասան

Սերգեյ Սմբատյան, խմբավար

Ռոլանդ Շառոյան, գրող

Ալլա Լևոնյան, երգչուհի

Նիկոլայ Ծատուրյան, ռեժիսոր

Գևորգ Հակոբյան, երգիչ

Ռուբեն Հովսեփյան, գրող։

 

Նշենք, որ նամակը  Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն  անձամբ է տարել  «Վարդաշեն» ՔԿՀ  եւ  հանձնել Ժիրայր Սեֆիլյանին: