Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր կառավարությունում որոշում կայացվեց Արմավիրի մարզին հատկացվելու է 22 հակակարկտային կայանքներ, կվերացվեն մարզում քամու հետևանքով առաջացած խնդիրները:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօրվա որոշումը, որ փոխհատուցում է լինելու, ամբողջական չէ և շաբաթ օրը վարչապետի և տարածքային կառավարման ու զարգացման նախարարի հետ հանդիպման ընթացքում ամեն ինչ ավելի կհստակեցվի. «Ես համոզված եմ, որ այդ փոխահատուցումով չի սահմանափակվի: Վարչապետի մոտ շաբաթ օրը տեղի ունենալիք քննարկման ժամանակ ես կոնկրետ հարցեր կբարձրացնեմ: Այդքան փոխհատուցումն այսօրվա հետ է կապված է, եթե վարչապետն ասել է, որ փուլային է լինելու, ես համոզված եմ, որ փուլային լուծումներ են լինելու: Մենք արդեն ներկայացրել ենք, թե ինչքան վարկեր կան, դրանց սառեցման հետ կապված հարցեր էլ կքննարկվեն»,- ասաց Ղահրամանյանը` հավելելով, որ ոռոգման ջրի հետ կապված խնդիր կա և այդ հարցն էլ է քննարկվելու: «Հողի հարկի հետ կապված քննարկում ենք իրականացնելու, այսինք` ես ունեմ հարցերի շրջանակ, որոնք շաբաթ օրը տարածքային կառավարման նախարարի և վարչապետի հետ քննարկելու ենք: Շաբաթ օրը քննարկում կլինի, իսկ լուծումներն այն ժամանակ, երբ կառավարությունը որոշում կկայացնի»,- ասաց Ղահրամանյանը: