կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-14 12:39
Հասարակություն

Երբ օրենքը նպաստում է, որպեսզի սահմանափակվի մարդու ազատությունը

Երբ օրենքը նպաստում է, որպեսզի սահմանափակվի մարդու ազատությունը

Վարդան Պետրոսյանի գործը մեզ ստիպեց հասկանալ մի շատ կարեւոր բան` ինչքան վատ գիտենք մեր իրավունքները. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց թատերագետ, ԱԹՍՄ ՀԿ նախագահ Արա Խզմալյանը:

 

Ըստ նրա` Պետրոսյանի գործի միջոցով բացահայտվեց մեր դատաիրավական համակարգի անդունդը:

 

«Ես, ուսումնասիրելով ՀՀ օրենքները, իմացա, որ օրենքով նախատեսված չէ տնային կալանք ասվածը, այսինքն` մեր օրենքը նպաստում է, որպեսզի սահմանափակվեն մարդու ազատությունն ու իրավունքներ: Ստացվում է այնպես, որ, անկախ նրանից, մարդը մեղավոր է, թե` ոչ, նրան կարող են կալանավորել»,- ասաց Խզմալյանը:

 

Նրա կարծիքով` մենք զարգացած իրավագիտակցություն չունենք, եւ գուցե միտումնավորությո՞ւն կա, որ մենք չգիտենք մեր իրավունքները. «Նայեք, թե ինչքան մարդ է ոտնատակ ընկնում անկատար օրենքների ձեռքին, քանիսն են քննիչների ձեռքին խաղալիք դառնում»:

 

Թատերագետը համարում է, որ նորմալ է այն հասարակությունը, որտեղ մարդու իրավունքների պաշտպանության համար ոտքի չպետք է կանգնեն, այսինքն` դա պետք է ինքնին լինի:

 

«Ո՞ւր են այն մտավորականները, արվեստի այն վաստակավոր գործիչները, որոնք ՀՀ նախագահին նամակ էին գրել, որպեսզի «Անուշը» դրսում չցուցադրվի: Ինչո՞ւ այս պահին, երբ այդքան անհրաժեշտ է մտավորականի կարծիքը, իրենց քաղաքացիական դիրքորոշումը չեն արտահայտում»,- խոսքն ամփոփեց Խզմալյանը: