Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Հովիկ Աբրահամյանն այդ կառավարությունն իր հոր տանից չի բերել, դա Հանրապետական կուսակցության կառավարությունն է եղել, ինչպես Հանրապետական կուսակցության կառավարությունն են եղել Վազգեն Սարգսյանի, Արամ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի կառավարությունները. այսօր խորհրդարանում լրագրողներին այսպիսի տեսակետ ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով: Նա շեշտեց, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության թերացումների պատասխանատուն նաև ՀՀԿ-ն է:
«Հիմա նոր իրողություններ են, Հայաստանում բարեփոխումների ժամանակաշրջան է, մեկնարկը տրվել է փետրվարի 12-ի՝ նախագահի ելույթով, և գուցե ապագա պատմաբաններն այս ժամանակաշրջանն անվանեն բարեփոխումների աշուն»,- շարունակեց ԱԺ փոխնախագահը:
Նա պարզաբանեց, որ Հովիկ Աբրահամյանի ելույթից հասկացել` նրա հրաժարականը պետության համար անհրաժեշտություն է, և նա էլ՝ որպես պետական գործիչ, գնացել է այդ քայլին, ինքն էլ Հովիկ Աբրահամյանի այդ քայլը դրական է գնահատում: