Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում է համաշխարհային կինոյի աստղ, ֆրանսիացի դերասանուհի Ժակլին Բիսեթը։Այսօր Բիսեթը հանդիպեց լրագրողների հետ:
Նա նշեց, որ չնայած երեկ է Հայաստան եկել, բայց երեկոյան արդեն հասցրել է պարել` հայկական երաժշտության ներքո: Երաժշտությունը, ըստ նրա, շատ հաճելի էր, դիմանալ չէր լինում:
«Հուսով եմ, որ գալիք օրերում կհասցնեմ նաև Հայաստանում մի լավ շրջել ու ծանոթանալ հատկապես ձեր ճարտարապետության հետ, ուղղակի չգիտեմ` որ ծայրից պետք է սկսել: Իրականում ես Լոս Անջելոսում մի քանի հայերի գիտեմ, որոնք իրենց սրտում պահել են հայրենիքի հանդեպ սերը, և երբ ասացի, որ Հայաստան եմ գնում, նրանց դեմքը լուսավորվեց: Գիտեմ, որ ձեր երկիրը շատ դժվարությունների միջով է անցել, որի համար ես ցավում եմ, բայց, մյուս կողմից, պետք է ասեմ, որ դուք շատ «քեֆչի» ժողովուրդ եք»,-ասաց Բիսեթը:
Ի դեպ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպվել է Բիսեթի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: