Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեսահոլովակում բալետի պարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ժակլին Սարխոշյանը պատմում է մայրության դժվարությունների, դրանք հաղթահարելու և կարիերայում նվաճումների մասին։
Ժակլինը «Դիմակահանդես» բալետում պատրաստում էր Նինայի կերպարը, երբ իմացավ՝ հղի է։ Այս նորությունը ծանր ընդունեց ուսուցիչն ու հակառակվեց․․․ Սակայն մեծ բեմում հաջողությունների հասավ, կերտեց մենապարուհու կարիերան երեխայի ծնունդից հետո։
«Երբ աշխատում ես ու երեխադ փոքր է․․․ Նա բեմի հետևում է մեծացել, հանդերձարանում պառկել է քնելու, որովհետև այդ պահին ես մարդ չեմ ունեցել կողքիս, կամ հարմար չի եղել տատիկներին, որ մոտը մնան։ Նույնիսկ հանդերձարանում բարձերը դնում էի կողքին, քնացնում, վազում էի փորձի․․․»,- հիշում է Ժակլինը։
Տեսահոլովակը պատրաստվել է «Վաղ մայրության փուլում կանանց աշխատանքային իրավունքների ջատագովություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Կետ 33» կազմակերպության և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի համագործակցությամբ։
Ծրագրի նպատակն է իրազեկել կանանց իրենց աշխատանքային իրավունքների մասին և օգնել ճիշտ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում, ցույց տալ գործատուներին մայր աշխատողների ծանրաբեռված առօրյան և խրախուսել նրանց ստեղծել առավել երեխայամետ պայմաններ։