կարևոր
1816 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-25 12:10
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ փոխնախարարի հայրը ուրախ երաժշտության ներքո հպարտանում է որդու՝ Ծիծեռնակաբերդ այցով

ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանի հայրը Ֆեյսբուք սոցիալական ցանցի «սթորի» բաժնում հրապարակել է որդու լուսանկարը, ով մի շարք ՊՆ պաշտոնյաների հետ նախօրեին այցելել էին Ծիծեռնակաբերդ։

Առաջին հայացքից անմեղ թվացող այս տեղեկությունն այդքան զավեշտալի չէր լինի, եթե փոխնախարարի հայրը՝ Գևորգ Սարգսյանն այդ նկարը չհրապարակեր ռեստորանային, ուրախ երաժշտության ներքո։

Գևորգ և Արման Սարգսյանները հայտնի են իրենց բուռն «նիկոլապաշտությամբ». ըստ տեղեկությունների՝ ավագ Սարգսյանը մոլի համակրում է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։

Միայն պետք է հուսալ, որ ՊՆ փոխնախարարը և նրա հայրը, իրենց գործունեությամբ չեն հաջողի խամրեցնել Արման Սարգյսյանի հորեղբոր՝ հայտնի մշակութային գործիչ Հովհաննես-Մկրտիչ Սարգսյանի (Մգրո)՝ «Մարաթուկ» համույթի հիմնադրի անունը։

«Սթորին» հրապարակելուց հետո Գևորգ Սարգսյանը հեռացրել է այն։