|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն կարծում է, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի մարմինը մասնատել են երաժշտության ներքո. հայտնում է РИА Новости-ն:
«Ես լսել եմ ձայնագրությունները: Դա կանխամտածված սպանություն էր….Կարելի է լսել, թե ինչպես է դատաբժշկական փորձագետը ցուցումներ տալիս մյուսներին` պետք երաժշտություն լսել մարմինը մասնատելու ժամանակ: Կարելի է նկատել, որ նա հաճույք է ստանում»,- ասել է նա Suddeutsche Zeitung թերթի հետ զրույցում:
«Մենք չենք կարծում, որ Թուրքիա ժամանած մարդիկ ինքնուրույն են գործել: Նրանք այդքան համարձակություն չէին ունենա: Սակայն առանց ապացույցների չեմ կարող ոչինչ ասել»,- հավելել է Չավուշօղլուն: