Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարևորելով տեղական ինքակառավարման մարմիններում տեղի ունեցող բարեփոխումները, որոնց նպատակը ավագանու պատասխանատվության մեծացումն է և դրանցում կուսակցությունների դերի բարձրացումը` որոշում է կայացվել, ՀՔԴԿ-ը Գյումրիի ընտրություններին ունենալու է մասնակցություն` ՀՀԿ-ի հետ դաշինքով: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
«Մենք ուսումնասիրել ենք Գյումրիում ստեղծված իրավիճակը և մեծ իմաստով կարծում ենք, որ գործող քաղաքապետը վստահության արժանի է և, անկասկած, մենք սատարելու ենք այն քաղաքական ուժին կամ դաշինք ենք կազմելու այն քաղաքական ուժի հետ, որը պաշտպանում է Բալասանյանի թեկնածությունը: Հանրապետական կուսակցության գերագույն մարմինը դեռ որոշում չի կայացրել, այդ նախաձեռնությունը չի քննարկել և այդ նախաձեռնությունը դեռևս տարածքային կառույցների մակարդակի վրա է»,- ասաց Հարությունյանը, սակայն ընմդգծեց, որ ՀՀԿ-ն, ըստ էության, դեմ չէ, դժգոհ չէ և բավարարված է Բալասանյանի` Գյումրիում ծավալած գործություությունից:
«Կարծում ենք, որ ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններում կպաշտպանի Բալասանյանի թեկնածությունը: Գյումրու ՀՀԿ-ի տարածքային կազմակերպությանն առաջարկեցինք, քննարկել հարցը, հանդես գալ համատեղ դաշինքով` ի պաշտպանություն ՀՀԿ-ի կողմից նաև պաշտպանվող Սամվել Բալասանյանին: Ընդ որում, դաշինքը բաց է և կարող են միանալ այն ուժերը, ովքեր կցանկանան պաշտպանել Բալասանյանին»,- ասաց Հարությունյանը: Նրա խոսքով` պաշտոնապես հաստատված չէ, որ ՀՀԿ-ն սատարելու է Սամվել Բալասանյանին և այս ամենը քաղաքական մտադրություն է:
«Մեր կուսակցությունն այդ մտադրությունն ունի և դա փոխանցել ենք մեր գործընկերներին` ՀՀԿ-ին: Այս ամենի հիմքում ընկած էր նաև այն թեզը, որ համապետական մակարդակով Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը և ՀՀԿ-ն բավականին լավ համագործակցում են և, այդ համագործակցությունը տալիս է իր արդյունքները: Այս հանգամանքը ևս հաշվի առնելով ` մենք կատարում ենք հաջորդ քայլը` մենք գնում ենք ՏԻՄ մակարդակոում նույնպես ձևավորել միջկուսակցական համագործակցություն»,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե իրենց չի կաշկանդում այն հանգամանքը, որ Սամվել Բալասանյանը մի քանի կուսակցություն է փոխել, Հարությունյանը պատասխանեց. «Եկեք անկեղծ լինենք և ասենք, որ քաղաքական իրականության մեջ կուսակցություն փոխելը շատ արտառոց երևույթ չէ, որովհետև մենք գիտենք, որ շատուշատ դեպքերում քաղաքական կուսակցություններն իրենց գաղափարական հիմքով միմյանցից շատ չեն տարբերվում: Մեզ տվյալ դեպքում ոչ այնքան նրա կուսակցական կենսագրությունն էր հետաքրքում, որքան նրա գործնական կարողությունները` քաղաքը կազակերպել և կառավարելու հարցով:
Գյումրին բարդ քաղաք է, ընդ որում ասեմ` այնպես չէ, որ մենք հիացած ենք Սամվել Բալասանյանի գործունեությամբ, բայց, միաժամանակ հասկանում ենք, որ ես ինքս Չարենցավանում աշխատել եմ քաղաքապետ և հասկանում եմ` ինչ դժվար է աշխատել, բայց նաև գիտեմ` քաղաքապետ աշխատելու համար փորձառությունն ամենալուրջ կապիտալն է: Այդ իսկ պատճառով մենք գտնում ենք, որ իր բոլոր բացթողումներով հանդերձ, նա վստահության արժանի է»