Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ն այսօր ԱԺ-ում որոշումներ կայացնելու առումով որեւէ խնդիր չունի, և պետք չէ ՀՅԴ-ի հետ համագործակցությունը կապել ԱԺ-ում մեծամասնություն ունենալու հանգամանքի հետ. այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Հանրաքվեին աջակցեցին երկու քաղաքական ուժեր: ՀՀԿ-ի առաջարկին արձագանքել է ՀՅԴ-ն: Առաջանում է պարզ հարց` երկու կուսակցություններ՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, ստանձնեցին հանրության առջեւ քաղաքական պատասախանատվություն` սահմանադրական բարեփոխումների իրավաքաղաքական հետևանքներն իրականացնելու առումով: Այդ համատեղ պատասխանատվությունը իրականացնելու հանգամանքը կարևորելու համար Սերժ Սարգսյանը դիմել էր ՀՅԴ-ին, որպեսզի այս փուլում համագործակցություն լինի»,- ասաց պատգամավորը:
Նրա կարծիքով` այդ համագործակցությունը կարող էր ձևավորվել, իհարկե, 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո, բայց քանի որ, անցումային դրույթներով, այսօրվանից արդեն Ընտրական օրենսգիրքը և այլ կարևոր օրենքներ պետք է ընդունվեն, ուստի տրամաբանական է, որ սահմանադրական հանրաքվեից հետո նախագահը դիմեց ՀՅԴ-ին` համագործակցելու առաջարկով:
Պատգամավորը չի ընդունում այն մեկնաբանությունները, թե ՀՅԴ-ն համագործակցում է «պորտֆելներ ձեռք բերելու» համար: «Ես համոզված եմ, որ դա առաջին հերթին պատասխանատվության ստանձնում է, քան պորտֆելների ձեռք բերում, առավել ևս, որ գործող Սահմանադրությամբ բանաձևված է հանրային իշխանությունը, որն ավելի շատ պարտավորություն է, քան իրավունք»,- ասաց Հարությունյանը եւ հավելեց, որ ամենաէականը համագործակցության արդյունքներն են` դրանք արդյունավետ կլինե՞ն հանրային կյանքը որակապես լավացնելու համար, թե՞ ոչ: