|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Արդեն հայտնել ենք, որ հուլիսի 10-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով տուժել են Արմավիրի շուրջ 15 համայնքներ:
Yerkir.am-ին Արմավիրի մարզպետարանից տեղեկացրեցին, որ Արմավիրի մարզի մի շարք համայնքներում, նախնական տվյալների համաձայն, վնասի չափը հասնում է 80-100 տոկոսի: Համայնքային հանձնաժողովները այսօրվանից կսկսեն աշխատանքները` վնասի իրական չափերը ճշտելու, մարզային հանձնաժողովին ներկայացնելու նպատակով:
«Մարզի երեք տարածաշրջանի 41 համայնք այս պահի դրությամբ լուրջ վնասներ է կրել, լուրջ վնասներ ունենք և\' Վաղարշապատի տարածաշրջանում, և\' Արմավիրի, և\' Բաղրամյանի: Պտուղ-բանջարեղենն է վնասվել, ցանքատարածությունները, վնասվել են նաև տներ, տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, ապակիներ են կոտրվել»,- հայտնեցին մարզպետարանից` հավելելով, որ վնասվել է նաև ջերմոցային տնտեսությունների ներսում գտնվող բերքը: