Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Վերջին օրերին մեր հանրապետության տարածքում գրանցված ուժեղ քամիները վնասներ են հասցրել ՀՀ տարբեր մարզերին: Արագածոտնի մարզում, օրինակ, քամին վնասել է ինչպես մասնավոր տների, բնակելի շենքերի տանիքներ, այնպես էլ` դպրոցների:
Yerkir.am-ի հետ զրույցում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հայտնեց, որ իրենց մարզում վնասի վերջնական չափը դեռևս ճշտված չէ: «Այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում: Մեր փոխմարզպետը և մի շարք այլ պաշտոնյաներ ճշտում են վնասի չափը, որպեսզի ներկայացնենք կառավարություն»,- ասաց նա:
Լոռու մարզը ևս քամու հետևանքով վնասներ է կրել: Մարզպետ Արթուր Նալբանդյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս գիշեր ևս ուժեղ քամի է գրանցվել իրենց մարզի որոշ բնակավայրերում, ինչի հետևանքով վնասվել են շինությունների տանիքներ: «Ճիշտ է, այսօր ոչ աշխատանքային է, բայց քանի որ այս գիշեր ևս ուժեղ քամի է եղել, և մեր որոշ բնակավայրերում վնասներ ունենք, աշխատանքային խումբ է աշխատում, որպեսզի ճշտի այդ վնասի չափը: Նախորդ օրերի դրությամբ ևս ունենք բավական լուրջ վնասներ, և հիմա այդ աշխատանքային խումբը հաշվարկում է ընդհանուր վնասի չափը, որպեսզի թիվը ներկայացվի կառավարություն և փոխհատուցում լինի»,- ասաց մարզպետը: