|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մայիսի 28-ին ժամը 16:55-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Խանցք, Դահրավ և Պատարա համայնքների տարածքում ժամը 16:05-ից մինչև ժամը 16:25-ը տեղացել է կարկուտ՝ մոտ 1 սմ տրամաչափի, հայտնում են Արցախի ԱԻ ծառայությունից:
Մայիսի 28-ին ժամը 16:55-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտունու շրջանի Սոս համայնքի տարածքում ժամը 16:30-ից մինչև ժամը 16:40-ը տեղացել է կարկուտ՝ մոտ 0,5 սմ տրամաչափի, Ճարտար քաղաքում՝ ժամը 16:20-ից մինչև 16:35-ը՝ մոտ 1 սմ տրամաչափի, Քերթ և Քարահունջ համայնքներում՝ ժամը 16:15-ից մինչև ժամը 16:30-ը՝ մոտ 1,5 սմ տրամաչափի:
Վնասի չափը ճշտվում է: