Միջադեպի ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորվել էր նաև 17-ամյա տղան, ով հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել էր:
Երիտասարդի թաղման համար քաղաքապետարանը հրաժարվել է դագաղ տրամադրել, որի պատճառով տղայի դին ծածկոցով փաթաթաված են թաղել։
Գյուղի մզկիթի իմամը նույնպես հրաժարվել է հանգուցյալի հոգեհանգիստն անցկացնել:
Մի քանի ազգականների մասնակցությամբ տեղի ունեցած թաղման ժամանակ տղայի դին հողին են հանձնել ծածկոցով: