|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ տեղեկություններ կան Գերմանիայի Բունդեսթագից, որտեղ, ըստ տեղեկությունների, ապրիլի 30-ին պետք է տեղի ունենար Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քվեարկությունը, պատասխանեց. «Հարցի քվեարկությունը, ճիշտ է, տեղափոխվել էր, բայց ոչ` ապրիլի 30-ին: Մամուլում տեղ գտած այդ տեղեկությունը սխալ է»:
Այն հարցին, թե Գերմանիայի Բունդեսթագում ե՞րբ է քննարկվելու ու քվեարկության դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, նա պատասխանեց. «Դեռ պարզ չէ, հանձնաժողովներում դեռ քննարկումներ են ընթանում, որից հետո կորոշվի քվեարկության օրը»:
Հարցին, թե ի՞նչ նորություններ կան, առհասարակ, Գերմանիայի Բունդեսթագից, Տիգրան Բալայանը պատասխանեց. «Նորություններ կան, որոնք հրապարակման ենթակա չեն»: