| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հուլիսի 8-9-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների երկօրյա գագաթաժողովը:
Թուրքական Hürriyet թերթի կայքի տեղեկացմամբ՝ ակնկալվում է, որ գագաթաժողովի ընթացքում կկազմակերպվի Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Ըստ Ermenihaber-ի՝ նշվում է, որ Մերկելի և Էրդողանի երկկողմ հանդիպումը կամ գոնե կարճատև զրույցը հնարավոր դարձնելու համար բանակցություններ են տարվում: Աղբյուրն ընդգծում է, որ այս ենթադրյալ հանդիպումը առաջինն է լինելու Գերմանիա -Թուրքիա հարաբերությունների վատթարացումից հետո և կարող է որոշակիորեն մեղմացնել երկու երկրների միջև ստեղծված լարվածությունը:
Հիշեցնենք, որ Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները վատթարացել էին հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո: Այս համատեքստում Թուրքիան ավելի ուշ արգելել էր գերմանացի պատգամավորներին՝ այցելել Ինջիրլիք ռազմաբազա և տեսակցել գերմանացի զինվորների  հետ:
 
 Էրդողանի հետ հանդիպելու առաջարկը, ըստ թուրքական թերթի, արվել է Անգելա Մերկելի կողմից: Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն Բունդեսթագի կողմից հաստատված` Հայոց ցեղասպանության բանաձևը:
 
 ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում նախատեսվում են նաև Էրդողանի մի շարք այլ երկկողմ հանդիպումներ: Թուրքիայի նախագահը առանձնազրույց կունենա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Սիրիայի, Իրաքի խնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր: