Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուղղակի նստած ենք եղել, ոչ գոռացել ենք, ոչ քայլել ենք ու չենք էլ իմացել անգամ, որ այդտեղ պետական միջոցառում է անցկացվում՝ ըստ Yerkir.am-ի փաստեց ՀՅԴ Երևանի ՔԿ նախագահ Սարգիս Կարապետյանը, որին ոստիկանները բերման էին ենթարկել ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի դիմացի այգուց՝ պարզապես այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը որոշել էր ՀՀ կառավարության կենտրոնական շենքից 100 մետր քայլել մինչև 3-րդ մասնաշենք։ Կարապետյանին մի քանի ժամ անց ազատ են արձակել։
Նա նշեց, որ ինքն այգում մենակ չի եղել, շատ այլ քաղաքացիներ ևս եղել են՝ կա՛մ նստած, կա՛մ քայլելիս, բայց մենակ իրեն են բերման ենթարկել։
Մեկնաբանելով Փաշինյանին՝ շենքից ետնամուտքով դուրս բերելու երևույթը, Սարգիս Կարապետյանն ասաց․ «Վախի զգացման չափը ես չեմ կարող մեկնաբանել։ Այդ մարդը Երևանում, համենայն դեպս, ազատ չի կարողանում տեղաշարժվել ու մերժվել է երևանցիների կողմից։ Երևի ամեն անգամ, երբ դուրս է գալիս, և մի քանի հոգի է տեսնում, որոնք գոռում են՝ «դավաճան», հերթական նոպաների մեջ է ընկնում, դրա համար իր պետական արարողակարգի աշխատակցները իրեն ետնամուտքերով, կանալիզացիաներով տեղաշարժում են, որպեսզի հետո տուն չգնա՝ հիստերիկ ցնցումների մեջ չընկնի, դեղեր չպահանջի»։
Մանրամասն՝ տեսանյութում․