կարևոր
721 դիտում, 10 ժամ առաջ - 2025-03-25 18:52
Հասարակություն

Օգնեցեք բառին տեր եմ եղել, մեռելը թաղել ենք, հիվանդին հասել ենք, սովին, ցրտին հասել ենք, գրպաններս բաց է մինչև էսօր, էլ ի՞նչ անենք․ Ղուկասյան

«Ես Հրանտ Բագրատյանի հետ քննարկել եմ, և եկել ենք այն եզրակացության, որ Երևանի բնակիչը 20-30 անգամ ավելի բարվոք է ապրում, քան Գյումրի և Հայաստանի մնացած քաղաքների բնակիչները, դա փաստ է»։ Մարտի 25-ին, Գյումրիում քարոզարշավի շրջանակներում բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:

«Եթե Երևանը 10 անգամ ավելի շատ բնակչություն ունի, բայց եթե Գյումրիի բյուջեին դոտացիա են տալիս 3 միլիարդ 200 միլիոն, Երևանի բյուջեն 100 միլիարդից ավելի է։ 10 անգամ ավելացրեք, թող դառնա 30-50 միլիարդ, բայց ոչ 100-120 և ավելի միլիարդ դրամ: Էլ չեմ ասում, թե ամբողջ երկիրը կենտրոնացրել եք Երևանում: Գյումրիում հավաքագրվում է 85 միլիարդ դրամ, բայց այդ 85 միլիարդ դրամից Գյումրիի դոտացիան կազմում է 3 միլիարդ 200 միլիոն, այսինքն դոտացիա են տալիս: Բայց սահմանադրության մեջ ֆիքսված է 185 և 186 հոդվածներով, ՏԻՄ օրենքի 86-րդ հոդվածում ամրագրված է, որ մասհանումը պիտի լինի 30 միլիարդ դրամ: Այդ դեպքում մեր գումարները պետությունը ի՞նչ է անում։ Դրա համար բարձրաձայնում եմ, որ երբ դարձա քաղաքապետ, միանշանակ այդ հարցը բարձրացնելու ենք: Բացի դրանից առաջին անգամ Հայաստանի կառավարությանը դատի ենք տալու, որպեսզի վերակագնենք մեր ունեցվածքը»,- հայտարարեց Վարդան Ղուկասյանը:
 

Մանրամասն՝ տեսանյութում։