|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է.««Մեր տեղեկություններով՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը, որի 75-ամյակը կլրանա հուլիսի 26-ին, արդեն մի քանի անգամ դիմում է գրել՝ վաստակած հանգստի անցնելու համար, նրան ասել են՝ համբերի:
Բանն այն է, որ այդ պաշտոնը «հնուց» պահված է Էդվարդ Նալբանդյանի համար: 2017-ին, ըստ ամենայնի, նրան կրկին «Ֆղանս» կտանեն: Նոր Սահմանադրությամբ կարևորվում է ԱԳՆ ֆունկցիան, և ԱԳ նախարար-փոխվարչապետ կոնֆիգուրացիան է գործելու:
Նալբանդյանը չի շարունակելու գործունեությունը, այս պահին տրվում են ապագա ԱԳ նախարար-փոխվարչապետի մի քանի անուններ, ամենահավանականը՝ Վիգեն Սարգսյանն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: