Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թեև ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ջանում է հերքել իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին լրջորեն քննարկվում է նրա պաշտոնանկության հարցը, ընդ որում անձամբ նրա ցանկությամբ:
Հավանական է, գրում է թերթը, որ նա կնշանակվի Շվեյցարիայում ՀՀ դեսպան, բայց հատուկ կարգավիճակով. Նալբանդյանը նաև կոորդինացնելու է եվրոպական երկրներում ՀՀ դեսպանների աշխատանքը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը Սերժ Սարգսյանին խնդրել է իրեն ազատել Շվեյցարիայում ՀՀ դեսպանի պարտականություններից: Հավանական է, որ պաշտոնանկ կարվի նաև ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, որին կնշանակեն Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի փոխարեն:
Որպես ԿԳ նախարարի հավանական թեկնածու՝ քննարկվում է Հրանուշ Հակոբյանի անունը: Իսկ նրա փոխարեն ՀՀ սփյուռքի նախարար կդառնա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: