Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակը» գրում է. «Մոսկվաբնակ մեր հայրենակիցներից մեկը մոտ մեկ տարի առաջ որոշել է բնակարան գնել հայրենիքում, որ Հայաստան գալուց ոչ թե հյուրանոցում մնա, այլ իր սեփական տանը: Բնակարան է ձեռք բերել «Գրիարի» շենքում` Ամիրյան փողոցի վրա, սակայն, դժբախտաբար, նախապես չի ճշտել, թե ովքեր են հարեւանները: Կարճ ժամանակ անց պարզվել է, որ հարեւանը ոչ ավել, ոչ պակաս` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է:
Շուտով մեր հայրենակցին սկսել են անհանգստացնել Երեւանից` պահանջելով, որ Նալբանդյանին վաճառի իր բնակարանը, քանի որ արտգործնախարարը որոշել է զբաղեցնել ամբողջ հարկաբաժինը` մոտ 500 քառակուսի մետր բնակտարածք: Մեր հայրենակիցը փորձել է դիմադրել` ապարդյուն: Ապա փորձել է իր վնասները փոխհատուցող գնով վաճառել` չի ստացվել: Ի վերջո, համաձայնել է վաճառել այն գնով, ինչով ձեռք էր բերել ժամանակին, սակայն Նալբանդյանները փողի փոխարեն առաջարկել են մեկ այլ համարժեք բնակարան:
Փաստորեն, կարելի է նոր օրենք ընդունել` «պետության գերակա շահի անվան տակ մարդկանց վտարումը» փոխարինել «պետական պաշտոնյաների համար իրականացվող վտարումներով»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: