|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Ստամբուլի «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանում ոստիկաններն ադրբեջանական ծագումով անձից առգրավել են 1 միլիոն դոլար արժողության զմրուխտ:
Ըստ Milliyet-ի՝ մաքսանենգության մասին ահազանգից հետո ոստիկանները օդանավակայանում հատուկ գործողություն են իրականացրել, որի արդյունքում առգրավել են 5.5 կիլոգրամ զմրուխտ: Այն պահված է եղել թեյի տուփի մեջ:
Տեղեկությունների համաձայն՝ տուփը Ստամբուլ է հասցվել Դուբայից՝ ադրբեջանցի Յ.Դ.-ի կողմից, ով ձերբակալվել է օդանավակայանում:
Նշվում է, որ զմրուխտների մշակման դեպքում դրանց գինը կհասնի մինչև 3 միլիոն դոլարի:
Ուշագրավ է, որ նույն օրը օդանավակայանում տեղի ուենցած գործողության ընթացքում առգրավվել է նաև սմարթֆոնի 19 հազար 950 մարտկոց: