Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր ձախողելու պատճառներից մեկն էլ հենց այս էր, որ չհասկացանք, որ առանց թշնամու կերպարի ազգ-պետություն չես կարող կառուցել։ Այս մասին Տելեգրամում գրել է քաղաքագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Էդգար Էլբակյանը։
«Երեկ Արցախյան երեք պատերազմների մասնակից Շահե Աճեմյանը լավ բան ասաց՝ «տղա՛ս, մեզ համար տեղ մը աւելի դիւրին էր, գիտէինք, որ թշնամին դուրսէն է՝ թիւրքն է։ Ձեր պարագային թշնամին դուրսէն, ներսէն, տակէն, վրայէն, աջէն, ձախէն, դժուար պիտ ըլլայ»։ Եվ իրոք, սա է հիբրիդային պատերազմի ձևաչափը։ Պատերազմն այդպիսով տեղափոխվում է թշնամու տարածք, ջնջում թշնամու կերպարը, դրանով՝ ապակողմնորոշում ու քայքայում դիմադրության։
• Մյուս կողմից՝ հիբրիդայինը պատերազմի միայն ձևն է, բովանդակությունը չի փոխվել։ Մեր դեպքում անգամ տարրական «Գուգլով նայելը» (desk research) ցույց կտա, որ Հայաստանի ներսում տասնամյակներով բույն դրած հակաՀայաստանի թելերը տանում են դեպի Թուրքիա։ Այդ այլազան խմբերը՝ շունիկների «իրավապաշտպաններից», մինչև նորահնար հերձվածության «եկեղեցիներ» միավորված էին մեկ ինքնության տակ՝ պրոթուրքական-պրոարևմտյան-հակահայկական-հակապետական։
• Մեր ձախողելու պատճառներից մեկն էլ հենց այս էր, որ չհասկացանք, որ առանց թշնամու կերպարի ազգ-պետություն չես կարող կառուցել։ Հայկական լեռնաշխարհի առաջին միասնական պետությունը՝ Ուրարտուն, ձևավորվել է ասորեստանյան թշնամու «շնորհիվ», քեմալական Թուրքիան ձևավորվել է հայկական և հունական թշնամու «շնորհիվ», Ադրբեջանը ձևավորվել է հայ թշնամու «շնորհիվ», կապիտուլյանտականները մինչ օրս գոյատևում են հայկականը որպես թշնամի դավանելու «շնորհիվ», Ուկրաինան ձևավորվեց ռուսական թշնամու «շնորհիվ», և այդպես շարունակ։
• Այսպիսով՝ մենք թուրքից ու ադրբեջանցուց չկերտեցինք թշնամու կերպար, արդյունքում թուրքն ու ադրբեջանցին իրենց փափուկ ուժի ու գործակալական ցանցի միջոցով թշնամանքը տեղափոխեցին հայաստանյան ներքին դաշտ՝ ուղղելով այն պետականակազմ սուբյեկտների դեմ՝ ազգային վերնախավ, բանակ և եկեղեցի։ Այժմ արդեն հայ-թուրքական գոտեմարտը տեղափոխվել է Երևան, և այսօր դրա վճռորոշ արարներից մեկն է։
• Այսօր՝ ժ․ 16։00-ին, արի՛ Ֆրանսիայի հրապարակ, եթե թուրքն ու հակաՀայաստանը քո թշնամին են։ Այնտեղ բոլորիս միավորող ինքնությունը դա է՝ ո՛չ թրքացմանը, ո՛չ հակաՀայաստանացմանը»,- գրել է Էլբակյանը։