Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք հիմա ավելի մոտ ենք Հայաստանի հետ խաղաղությանը, քան երբևէ»,- «Վերականգնել մասնատված աշխարհը» խորագրով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հարավային Կովկասի անկախության պատմության մեջ երբեք խաղաղությունն այնքան մոտ չի եղել, որքան այսօր, և սա Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի արդյունքն է»,- ասել է նա։
Ալիևը նաև հայտարարել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում «իրականացված հակաահաբեկչական գործողության» ընթացքում ադրբեջանական զինուժը ոչնչացրել և որպես ավար առգրավել է մոտ 1 մլրդ դոլարի զինամթերք, ծանր սպառազինություն և զրահատեխնիկա:
Նրա խոսքով, 2020թ. աշնանը 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը ոչնչացրել և որպես ավար վերցվել է մոտ 5 միլիարդ դոլարի զենք ու զինամթերք։
«Հարց է առաջանում՝ որտեղի՞ց Հայաստանին այդքան գումար։ Իհարկե, պարզ է, որ այն բոլոր զենքերը, որոնք նրանք օգտագործել են մեր դեմ, տրամադրվել են անվճար»,- նշել է Ալիևը։