կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-29 15:41
Քաղաքական

Աղջի´կ ջան, քաղաքական սեքսուալ հնարավորություններդ մի´ բեր ԱԺ. Վահրամ Բաղդասարյանը՝ Զարուհի Փոստանջյանին

Աղջի´կ ջան, քաղաքական սեքսուալ հնարավորություններդ մի´ բեր ԱԺ. Վահրամ Բաղդասարյանը՝ Զարուհի Փոստանջյանին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էր ՀՕՊ համաձայնագիրը վավերացնելու հարցը, ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Դիմելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, ով դեմ էր արտահայտվում այդ համաձայնագրին ու Ռուսաստանի վարած քաղաքականությանը, նա ասաց. «Աղջի'կ ջան, ռուսներին սիրում, թե չես սիրում, ում ոնց ես սիրում, ձեր քաղաքական սեքսուալ հնարավորությունները մի' տեղափոխեք ԱԺ: Սա պատկառելի ամբիոն է»:

Նա նշեց, որ, ՀՕՊ համաձայնագիրը վավերացնելով, Հայաստանը չի կորցնում իր ինքնուրույնությունը, այլ մեծացնում է իր պաշտպանական հնարավորությունները: Իսկ 200 միլիոն դոլարի վարկը կապ չունի ՀՕՊ համաձայնագրի հետ, և զենքի վարկի ստացումը ընթացքի մեջ է, երբ այն ավարտվի, դրա մասին կիմանան բոլորը:

«ՀՕՊ համաձայնագիրը անհրաժեշտություն է, մենք այն պետք է ընդունենք»,- ասաց պատգամավորը: