|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպե՞լ է արդեն ազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Լրագրողների շուրջկալում հայտնված Ծառուկյանին առաջինն այս հարցն ուղղեցին: Նա բացասական պատասխան տվեց ու ասաց, որ իրենց օրակարգում նման հարց չկա: «Նրան չեմ զանգահարել, չեմ հանդիպել»,- ասաց նա:
Հարցը` ինչո՞ւ եք խուսափում Քոչարյանին հանդիպելուց, զայրացրեց ԲՀԿ առաջնորդին: «Ինչի՞ եք ենթադրում, որ խուսափում եմ: Չի եղել, չենք զանգել, կապ չկա, ինչի՞ մասին է խոսքը»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե ժամանակներ կային, երբ նրանք սերտորեն համագործակցում էին, Ծառուկյանն արձագանքեց. «Եղբա'յր ջան, հիմա ում հետ պետք է՝ կապում են: Մենք ի՞նչ կապ ունենք, ասենք թե, որ պետք է կապեն: Ամեն մարդ իրավունք ունի էսօր քաղաքական գործունեությամբ զբաղվելու: Էսօր օրը 2 հատ կուսակցություն է բացվում»:
«Քոչարյանը ժամանակին ձեզ աջակցե՞լ է բիզնեսի բարգավաճման մասով»,- հարցրեց մեկ այլ լրագրող: «Ի՞նչ ես ասում, աղջի'կ ջան, կարող է քո բարեկամներին է աջակցել: Ինձ ոչ մեկը չի աջակցել, որևիցե մեկի առաջ ոչ մի պարտավորություն չունեմ, որևիցե մի բան չունեմ, հերիք է»,- զայրացած պատասխանեց Ծառուկյանը: