|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակcության նախագահի տեղակալ Իդրիս Բալուքենը դատապարտել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած պայթյունը:
Ըստ Demokrathaber-ի՝ Բալուքենը պայթյունի համար մեղադրել է Թուրքիայի կառավարությանը:
«Օդանավակայանում պայթյուններ որոտալիս հետաքրքիր է՝ ինչո՞վ էին զբաղված այս երկրի կառավարությունը, ՆԳ նախարարը, հետախուզությունը, ոստիկանությունը: Եթե երկրի սիրտը համարվող օդանավակայանում այսպիսի միջադեպեր են տեղի ունենում, նշանակում է՝ կանգնած ենք օրհասական պատկերի առաջ»,- նշել է ԺԴԿ անդամը: