|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ զոհերի թիվը 128 է: Այդ կապակցությամբ կուսակցության անունից ներողության հայտարարություն է տարածվել:
Ըստ T24-ի՝ հայտարարության մեջ նշվել է, որ պայթյունից անմիջապես հետո հստակ տեղեկություններ ձեռք բերել դժվար է եղել, իսկ ստացված տեղեկություններն էլ միմյանցից տարբերվել են, այդ պատճառով էլ սխալմունք է եղել:
Նշենք, որ Անկարայում ահաբեկչության հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, մահացել էր 97 մարդ: