|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հունիսի 24-ին Արթիկ քաղաքում տեղի ունեցած հեղեղի հետևանքով 41 ընտանիք է տուժել, որոնցից 12-ը` խիստ: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը:
Նա հայտնեց, որ հեղեղի հաջորդ օրը Արթիկ են այցելել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
«Նրանք տեսան վնասի չափը և ասացին, որ պատրաստ են օգնել: Իմ ղեկավարությամբ` ստեղծվել է աշխատանքային մարզային հանձնաժողով ՝ վնասները հաշվարկելու և կառավարությանը ներկայացնելու համար: Մենք արդեն արել ենք այդ աշխատանքները և տվյալները ներկայացրել կառավարությանը»,- ասաց Աբրահամյանը:
Նա նշեց նաև, որ ընտանիքները, որոնք հեղեղի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, այժմ ապրում են հարազատների տներում: «Կառավարության համապատասխան մասնագետները կքննարկեն մեր ներկայացրած տվյալները և կորոշեն փոխհատուցման չափը. փոխհատուցումը լինելու է գումարի տեսքով»,- հայտնեց քաղաքապետը: