կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-09 10:51
Հասարակություն

Մարդասիրական օգնություն` Արթիկում հեղեղից տուժածներին

Մարդասիրական օգնություն` Արթիկում հեղեղից տուժածներին

Օգոստոսի 9-ին և 10-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական օգնություն է բաշխելու Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում և Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հունիսի 24-ի հեղեղի հետևանքով տուժածներին: 
Կարճաղբյուր համայնքում սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ և կանխիկ գումար կստանա 120 ընտանիք, իսկ Արթիկում` 12 ընտանիք:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, հետևելով իր մարդասիրական առաքելությանը և ելնելով Կարմիր խաչի միջազգային շարժման հիմնարար սկզբունքներից, աղետի հասցրած վնասները մեղմելու նպատակով մարդասիրական օգնություն տրամադրելու համար իրականացրել էր կարիքների գնահատում և դիմել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին:

ՀԿԽԸ դիմումն ստացել է դրական արձագանք, հատկացվել է մոտ 20 881 908. ՀՀ դրամ կամ` 43 686 շվեյցարական ֆրանկ: ՀԿԽԸ-ի կողմից, հաշվի առնելով միջազգային չափորոշիչները, մշակվել են բաշխման սկզբունքները և յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը:

Հունիսի 24-ին, հորդառատ անձրևների և կարկուտի հետևանքով առաջացած սողանքի պատճառով լուրջ վնասներ են կրել Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքը և Շիրակի մարզի Արթիկ քաղաքը: Արդյունքում` հեղեղվել են բնակելի տներ, օժանդակ շինություններ, փողոցներ և կամուրջներ, տեղի է ունեցել գյուղատնտեսական կենդանիների անկում և վնաս է հասցվել մշակաբույսերի ցանքատարածություններին: