Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Անդրկովկասը քաոսի և զարգացման միջև. մերձավորարևելյան անկայունության գոտուց դեպի եվրասիական ելք՝ ներդրումների ազատ միջանցք և երկաթյա վարագույր ահաբեկչության համար» խորագրով քննարկման ընթացքում Մոսկվայի Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը կարծիք հայտնեց, որ ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կատարված դեպքերի վրա լուրջ ազդեցություն են ունեցել Թուրքիան և Էրդողանն` անձամբ:
«Ադրբեջանը վերջին 15 տարիների ընթացքում Թուրքիայի ուշադրության կենտրոնում է: Ադրբեջանի ամբողջ զինվորական էլիտան Թուրքիայով է անցել: Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա շատ մեծ է: Ադրբեջանի ղեկավարությունն ինչ-որ իմաստով նաև տարօրինակ իրավիճակում է հայտվել: Ես ուզում եմ ասել, որ Էրդողանն անձամբ սպառնալիք է Հայաստանի համար»,- ասաց նա:
Մարտինովը չի ցանկանում Հայաստանում առկա խնդիրները տարածաշրջանային խնդիրներից առանձնացնել: «Կա Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: Ես ուզում եմ նրանց միասին դիտարկել»,- ասաց նա:
Մարտինովի խոսքով՝ Ադրբեջանում ևս կան մտածող մարդիկ, և նրանք էլ չեն ցանկանում, որ իրենց երկրում մարդիկ ծնվեն մարտնչելու ու զոհվելու համար: «Կայուն կյանքը Կովկասում նրանց էլ է հետաքրքրում, բայց Թուրքիան իրավիճակն ապակայունացնում է»,- ասաց Մարտինովը: