Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան բարոյականության դաս էր մեզ համար, որը եթե ընկալենք, շատ բան կարող է փոխվել, իսկ եթե` ոչ, կնստենք մեր կոտրած տաշտակի առաջ. այսօր լրագրողներին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը:
Ըստ նրա` 1 տարի անց կարող է մոռացվել այն, ինչ այս օրերին էր տեղի ունենում Հայաստանում, եթե, իհարկե, չուզենանք դասեր քաղել: «Եթե չընկալենք, թե սա, իրոք, ինչ էր նշանակում մեզ համար, նորից կսկսվի բենթլիասիրությունը և, Աստծոն ջերմեռանդորեն աղոթելով, շատ փող աշխատելը: Այո, հպարտություն էր, որ մենք արժանացանք նման բախտի, բայց այցը զուտ այց չէր, այն դիվանագիտական ու քաղաքական տարրեր էր պարունակում»,- ասաց Ծատուրյանը:
Նա նշեց նաև, որ Հռոմի պապի այցը նաև այլ մեսիջ ուներ` Ֆրանցիսկոս պապը, ըստ Ծատուրյանի, տեսնում է, որ ամբողջ Եվրոպան լցվում է իսլամականներով, և նա եկել էր միասնության կոչով: «Այսինքն` կարևոր չէ` կաթոլի՞կ, թե՞ ուղղափառ եկեղեցու հետևորդ ես, կարևորը քրիստոնեությունն է, որի շուրջը պետք է համախմբվել, սա էր Պապի ասելիքը»,- կարծիք հայտնեց նա:
Հռոմի պապը Ծատուրյանին հիշեցնում է Վազգեն Ա կաթողիկոսին` նույն հզորությունը, նույն կեցվածքն ու բարոյականությունը: