Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք էդ «դուխով» տղերքին, որ կաբինետներում մարդ են ծեծում, այստեղ սպասում ենք, թող գան: Եթե անգամ պատգամավորի օգնականները (ՔՊ-ի կողմից ծեծի ենթարկված երիտասարդները) նրանց թարս աչքով են նայել, իրենք պատգամավոր են` «ազգընտրյալներ», որոնք պետք է կարողանան իրենց տիրապետել: Եթե չեն կարողանում, թող գնան ուրիշ տեղ, ԱԺ-ն չսարքեն ինչ-որ խուլիգանական տեղ. այսօր ԱԺ-ի դիմաց հայտարարել է ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներ Գերասիմ Վարդանյանին, Սևակ Նազարյանին, Տարոն Ղազարյանին և այլոց ՔՊ-ական մի քանի պատգամավորներ կանչել են ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի սենյակը և հարձակում գործել նրանց վրա։
«Եթե մենք այսքան համբերում ենք, դա չի նշանակում, որ նրանք պետք է անցնեն բոլոր չափուսահմանները: Այստեղ անհամաչափության խնդիր էլ կա. եթե օգնականը կաբինետում խփի պատգամավորին, սարքելու են հարձակում պատգամավորի վրա, տանեն՝ դատեն», - ասել է նա:
Ըստ Կարապետյանի` այս ամենը կազմակերպվել է, որպեսզի իշխանությունները ցրեն ժամեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տարածված տեսանյութից բխած աղմուկը, որում ԱԺ խոսնակը Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ անբարոյական արտահայտություններ էր արել:
«Իշխանությունները 8 ամիս ասում էին, որ ընդդիմությունն է մեղավոր, որ գերիները չեն վերադառնում. այսօր արդեն պարզ դարձավ, որ իշխանություններին գերիները պետք չեն: Ալեն Սիմոնյանն այսօր ցույց է տվել իրենց իշխանության իրական դեմքը», - ասել է նա: