Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին` Հայկազ Բաղմանյանի նոր պաշտոնի նշանակման կապակցությամբ: Նշենք, որ դեկտեմբերին Սերժ Սարգսյանի հրամանագրով Բաղմանյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, և այսօր նա նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ : Լրագրողները մեջբերեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքերը, ով խոսելով Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկման մասին, ասել էր, որ նա թերացել է աշխատանքային պարտականությունները կատարելիս: Նպատակահարմա՞ր է արդյոք Բաղմանյանին նշանակել ՀԱՊԿ շտաբի պետի տեղակալի պաշտոնում:
Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ես երբեք չեմ մեկնաբանում ՀՀ նախագահ, ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի որոշումներն ու հրամանագրերը, և ոչ մի պետական պաշտոնյա, կուսակցական գործիչ ևս իրավունք չունի քոմենթել, մեկնաբանել գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները: Ես բարոյական իրավունք չունեմ մեկնաբանելու իմ երկրի նախագահի որոշումները, նույնը խորհուրդ կտամ բոլոր պետական պաշտոնյաներին»: