կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-22 12:42
Հասարակություն

Հանգստյան գոտում կաթսայով հարվածել է Վարդանի գլխին

Հանգստյան գոտում կաթսայով հարվածել է Վարդանի գլխին

Հունիսի 21-ին, ժամը 15.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ վերհոնքային շրջանի կտրած պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1967 թ. ծնված Վարդան Մ.-ն: 

Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13-ի սահմաններում, Ենոքավան գյուղում գտնվող հանգստյան գոտու դարպասների առջև Վիգեն կամ Վահագ անունով անձը վիճաբանել է իր հետ, որի ընթացքում ձեռքին եղած կաթսայով հարվածել է իր դեմքին` պատճառելով նշված վնասվածքը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարդան Մ.-ին նշված վնասվածքը պատճառել է 1976 թ. ծնված Թաթուլ Թ.-ն:

Նշանակվել է ԴԲՓ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Թաթուլ Թ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: