|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
Դեկտեմբերի 2-ին Լոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակավ պարգեւ է խոստացել նրանց, ովքեր տեղեկություններ կհաղորդեն հոկտեմբերի 17-ին «Սան Վելլի» ստենդի մոտ կանգնած հայ երիտասարդին սպանողի մասին:Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտարարել է, որ 50 հազար դոլար պարգեւ է խոստանում 18-ամյա Վարդան Ավատյանի սպանության մանրամասներ հաղորդողին:
Հայտնի է, որ Ավատյանն իր մի քանի ընկերների հետ կանգնած է եղել Հյուսիսային Հոլիվուդի ավտոկանգառներից մեկի մոտ, երբ նրան է մոտեցել իսպանական ծագմամբ տղամարդ եւ մի քանի անգամ կրակել նրա վրա: Ավատյանին տեղափոխել են մերձակա հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ոստիկանությունն առայժմ տեղեկություններ չունի հանցագործության դրդապատճառների մասին եւ առաջարկում է դեպքի մասին որևեւ տեղեկություն ունեցողներին անմիջապես զանգահարել ոստիկանություն: