|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում կորած 4-ամյա երեխան դեռ չի հայտնաբերվել:
Չորս ժամից ավելի է` ոստիկաններն ու փրկարարները որոնում են «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում կորած 4-ամյա երեխային: ՆԳՆ-ից հայտնում են, որ որոնողական աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին, ժամը 13:18-ին ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում երեխա է կորել․ մոտակայքում առկա է նաև առվակ․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։
Իրականացվում են լայնածավալ որոնողական աշխատանքներ»,- նշել են ՆԳՆ-ից։