|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 16-ին կայացած Վաղարշապատի համայնքապետի ընտրությունները, կարելի է ասել, ՔՊ-ականներին թեւեր են տվել:
«Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ այս ընտրությունները կարող էին բավականին վճռորոշ լինել իշխանության շատ ներկայացուցիչների համար, ինչի պատճառով նրանք օրուգիշեր Վաղարշապատում են անցկացրել՝ Արգիշտի Մեխակյանին քաղաքապետ դարձնելու համար:
Բանն այն է, որ Փաշինյանը ՔՊ վարչության մի քանի ամսվա նիստերի ընթացքում անդադար կրկնել է, որ այս ընտրությունը կարող է ծառայել որպես լակմուսի թուղթ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար։ Եթե իրենք պարտվեն Էջմիածնում, կնշանակի, որ խորհրդարանական ընտրություններում մեծամասնության ձայները չեն ունենալու: Ու իշխանականները լծվել են աշխատանքի: Սա նաեւ շատ կարեւոր էր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի համար, քանի որ ձախողման դեպքում նա այլեւս չէր շահի Փաշինյանի վստահությունը, իսկ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մարզային պատասխանատուի դերը Փաշինյանը Խուդաթյանին է վստահել: Վերջինս գիշերն ու ցերեկը մեկ էր արել, որպեսզի ապացուցի, որ ինքը ամենավստահելին է այդ հարցում:
Երեկ ՔՊ-ում թեժ քննարկվում էր, որ Էջմիածնի հաղթանակը «Մեխակյան-Խուդաթյան-Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյան»-ինն է, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ամեն բան արեցին ցույց տալու համար, թե դա իրենց հաղթանակն է, ինչում ոչ մի ներդրում չեն ունեցել»։