Պարզվել է նոյեմբերի 17-ին Երևանի Շինարարների 25 հասցեում գործող ՎՏԲ բանկի մասնաճյուղում դիմակավորված ու զինված ավազակային հարձակակում կատարողի ինքնությունը: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նա Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 32-ամյա Հովհաննես Բ.-ն։
«Նախկինում Հովհաննես Բ.-ն մի քանի անգամ դատապարտաված է եղել, այդ թվում՝ գողության համար»,–գրում է կայքը։
Հայտնում են նաև, որ երեկ արդեն Հովհաննես Բ.-ն Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը:
Երեկ հայտնել էինք, որ Երևանում զինված հարձակում է տեղի ունեցել VTB բանկի մասնաճյուղերից մեկի վրա։ Տղամարդը պարանոցին գցած է եղել ցուցանակ, որի վրա գրված է եղել. «Եթե փողերս չտաք, 20 վայրկյանում կտրաքացնեմ» գրությունը: Նրան հաջողվել էր հափշտակել 1 մլնից ավելի գումար։