կարևոր
1762 դիտում, 2 շաբաթ առաջ - 2025-11-18 14:49
Հասարակություն

Սա հափշտակության հերթական դեպքն է․ այս ամենից առաջին հերթին տուժում է հանցավորությունից չպաշտպանված ՀՀ քաղաքացին․ Րաֆֆի Ասլանյան

Սա հափշտակության հերթական դեպքն է․ այս ամենից առաջին հերթին տուժում է հանցավորությունից չպաշտպանված ՀՀ քաղաքացին․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Երեկ բանկից ավազակային հարձակմամբ հափշտակություն կատարած անձն արդեն լքել է ՀՀ տարածքը։

Սա հերթական դեպքն է, երբ հանցանք կատարած անձը փախուստի է դիմում ակներևության պայմաններում կատարված հանրորեն վտանգավոր արարքն ուշ բացահայտելու պատճառով։

Բազմիցս ասել եմ, որ նման բացթողումները, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության ցածր մակարդակը ՀՀ իրավապահ մարմինների քաղաքականացվածության արդյունքն է։

Նրանք զօրուգիշեր աշխատում են մեկ անձի մարմնի ու իշխանության պաշտպանության համար, զբաղված են ընդդիմադիրների նկատմամբ բացահայտ ապօրինի գործողություններով, իսկ մարդկային ու տեխնիկական ռեսուրսներն իհարկե անսահմանափակ չեն։

Այս ամենից առաջին հերթին տուժում է հանցավորությունից չպաշտպանված ՀՀ քաղաքացին»։