կարևոր
685 դիտում, 4 ժամ առաջ - 2025-11-18 16:19
Հասարակություն

Իրանը սկսել է քիմիական մեթոդներ կիրառել երաշտի ժամանակ արհեստականորեն անձրև առաջացնելու համար

Իրանը սկսել է քիմիական մեթոդներ կիրառել երաշտի ժամանակ արհեստականորեն անձրև առաջացնելու համար

Արհեստական ​​անձրևը ենթադրում է քիմիական նյութերի, ինչպիսիք են արծաթը կամ կալիումի յոդիդը, ցանքս ամպերի մեջ ինքնաթիռներից կամ գետնից։ Դա արագացնում է ջրային գոլորշու խտացումը (ջրի գոլորշուց հեղուկի անցումը) և հետագա տեղումները։ Այս մասին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Իրանի պաշտոնական լրատվական գործակալության՝ IRNA-ի հաղորդմամբ, այս գործընթացը իրականացվել է շաբաթ օրը Ուրմիա աղի լճի վրա։ Ուրմիան Իրանի ամենամեծ լիճն էր, բայց այն զգալիորեն չորացել է բազմամյա երաշտի հետևանքով։ Արհեստականորեն անձրև առաջացնելու համար օդի հարաբերական խոնավությունը պետք է բարձր լինի, ուստի գործողությունը նախ իրականացվել է լճի վրա։

Իրանի օդերևութաբանական կազմակերպության տվյալներով՝ երկրում այս տարի տեղումները 89 տոկոսով ցածր են երկարաժամկետ միջինից։ 9 միլիոնից ավելի բնակչություն ունեցող մայրաքաղաք Թեհրանում ջրամբարների ծավալը նվազել է իրենց հզորության 10 տոկոսից էլ պակաս»։