կարևոր
574 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-18 13:29
Քաղաքական

ՀՀ-ն չպետք է լինի մեկ մարդու գրպանային պետություն․ վստահ ենք՝ միասնաբար հաջողելու ենք․ «Մեր ձևով» շարժում

ՀՀ-ն չպետք է լինի մեկ մարդու գրպանային պետություն․ վստահ ենք՝ միասնաբար հաջողելու ենք․ «Մեր ձևով» շարժում

«Մեր ձևով» շարժումը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի´ հայրենակիցներ,

Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա որոշումը եկավ ապացուցելու արդարադատության բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում։

Ցավով արձանագրում ենք, որ մեր հայրենիքում հաստատվել են հակաժողովրդավարական կարգեր, որոնց պայմաններում մեկ մարդ է որոշում` ով և ինչքան պետք է կալանավորված լինի, իսկ վճիռները հրապարակում է ոչ թե դատարանը, այլ իշխող ընտանիքին պատկանող թերթը՝ դատական նիստի ավարտից մեկ օր առաջ։

Հայկական պետականությունը խորը ճգնաժամ է ապրում, որը պետք է հաղթահարենք միասին։ Հայաստանի Հանրապետությունը չպետք է լինի մեկ մարդու գրպանային պետություն։ Որքան էլ որ անելանելի թվա իրավիճակը ու որքան էլ բիրտ լինի գործող իշխանության ճնշումը, մենք ոչ մի վայրկյան չե´նք դադարեցնելու պայքարը։

Վստահ ենք, որ միասնաբար հաջողելու ենք ու հաղթելու ենք՝ մեր ձևով»։