կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-21 15:11
Քաղաքական

Կգնա՞ Ադրբեջանը պատերազմի ռիսկին

Կգնա՞ Ադրբեջանը պատերազմի ռիսկին

Այս 22 տարիների ընթացքում բանակցային գործընթաց չի եղել, եղել են բանակցային քննարկումներ, որոնք պետք է ստեղծեին բանակցային գործընթացի հիմքում դրվելիք մեխանիզմները, այսինքն` մեխանզիմների քննարկման փուլ էր. լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա վստահ է` երբ սկսվի բանակցային գործընթաց, այն ժամանակ էլ Արցախը կլինի դրա լիարժեք կողմ: «Այս պահին բոլորը հասկացել են դա, դրա մասին խոսում են միջնորդները: Խնդիրը լուրջ ժամկետների է վերաբերում, որովհետև Ադրբեջանը ամեն ինչ անում է, որ Արցախը, որպես լիարժեք կողմ, ավելի ուշ միանա բանակցություններին, դա ժամանակ շահելու հարց է: Սակայն Արցախը լինելու է բանակցային կողմ, որովետև խնդիրներ կան, որոնց պատասխանը կարող է տալ միայն պաշտոնական Ստեփանակերտը»,- ասաց քաղաքագետը:

Խոսելով հետաքննական մեխանիզմների մասին` Մելիք-Շահնազարյանը նշեց, որ ասել, թե դրանից հետո մեր անվտանգությունը կավելանա, և հանգիստ կլինենք, թե պատեազմ այլևս չի սկսվի, ճիշտ չէ: Պատերազմ սկսողի որոշումները չեն հիմնվում այն բանի վրա` կա՞ այնտեղ դիտորդ, թե՞ ոչ, դա քաղաքական ավելի մեծ հաշվարկների խնդիր է: «Եթե Ադրբեջանը որոշի պատերազմ սկսել, չի նայելու ո'չ այստեղ տեղակայված դիտորդներին, ո'չ հետախուզական մեխանիզմներին, ո'չ էլ որևէ այլ իրադարձության, այլ փորձելու է հարմար պահ ընտրել` հարմար ոչ միայն քաղաքական, այլև ռազմական, տնտեսական և այլ տեսակետներից: Կհաջողվի՞ դա նրանց, ժամանակը ցույց կտա, բայց ես կարծում եմ, որ` ոչ: Անցած 22 տարիները դա են վկայում»,- ասաց քաղաքագետը: