Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության առաջնահերթությունների մեջ մտնում է աղքատության կրճատմանն ուղղված միջոցառումների իրականացումը, եւ այս տարվա բյուջեում նախատեսված է ինչպես աշխատավարձերի բարձրացում, որը պետք է ուղղված լինի աղքատության հաղթահարման խնդիրների լուծմանը, այնպես էլ կենսաթոշակների չափի ավելացում. լրագրողներին այսօր ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը' անդրադառնալով Հայստանում աղքատության մակարդակի խնդրին:
Հանրային ծառայության ոլորտում, նշեց նախարարը, միասնական աշխատանքի վարձատրության համակարգի ներդրումը, նվազագույն աշխատավարձի չափի բարձրացումը հուլիսի 1-ից էական ազդեցություն են ունենալու, որպեսզի ոչ պետական համակարգում ևս աշխատավարձերի մակարդակի բարձրացում տեղի ունենա: Այդ առումով, առաջին հերթին, կառավարությունն ակնկալում է աղքատների խնդրի կարգավորում:
«Մեր մյուս հիմնական ռիսկային խումբը մեր թոշակառուներն են: Քանի որ ԱՎԾ-ի հետազոտություների տվյալները ցույց են տալիս, որ աղքատութան ռիսկին ամենաշատը ենթակա են ու աղքատ են թոշակառուները: Հետևաբար, հաշվարկման կարգի օրենքի փոփոխությամբ, մենք նպատակաուղղված ենք առաջին հերթին այն կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերի բարձրացմանը, ովքեր ստանում են ցածր կենսաթոշակ»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ ծայրահեղ աղքատության, աղքատության վերին ու ստորին գծերից ցածր կենսաթոշակ ստացողների ցուցանիշների վերլուծությունների հիման վրա կառավարությունը փոխեց կենսաթոշակի հաշվարկի բանաձևը, կարգը, որի արդյունքում թոշակների բարձրացման համար նախատեսված 29 միլիարդ դրամ միջոցներն ուղղվեցին առավելապես աղքատ կենսաթոշակառուների թոշակների չափի բարձրացմանը:
Արտեմ Ասատրյանը փորձեց նաեւ պարզաբանել, թե ինչով էր պայմանավորված վերջին 4-5 տարիներին աղքատության մակարդակի բարձրացումը Հայաստանում: